Ղարաբաղյան հիմնախնդիրն աշխարհաքաղաքական հակամարտություն չէ: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հետեւաբար, նրա խոսքով, հակամարտությունը չի ծագել՝ արտաքին քաղաքական խաղացողների շահերին ծառայելու համար:

«Ինչո՞ւմ է ղարաբաղյան հիմնախնդրի եզակիությունը: Այն չի ծագել աշխարհաքաղաքական պատերազմի արդյունքում: Ղարաբաղյան հիմնախնդրի սկիզբը 1988-ի արցախյան շարժումն էր, երբ դեռեւս Խորհրդային Միություն գոյություն ուներ: Հակամարտությունն աշխարհաքաղաքական բախումների հետեւանք չէ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, պատերազմն այս դեպքում հետեւանք է: