Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան խորհրդական-հանձնակատար Էնթոնի Գոդֆրիին՝ Վաշինգտոնում Ռուսաստանի առեւտրային  ներկայացուցչությունում ծրագրված խուզարկությունների պատճառով։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ են կանչել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան խորհրդական-հանձնակատար Էնթոնի Գոդֆրիին։ Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցչությունում խուզարկություն անցկացնելու ամերիկյան իշխանությունների ծրագրերի հետ, որտեղ այսօրվանից մեր մուտքն արգելված է»,-ասվում է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ում ընդգծել են, որ առեւտրային ներկայացուցչության շենքը ռուսական պետական սեփականությունն է եւ դիվանագիտական իմունիտետ ունի։