Միչիգանում գողը հափշտակել է 7 հազար դոլար արժողությամբ Lego-ի հավաքածուն: UPI-ն հայտնում է, որ հավաքածուի տերը՝ Բրայան Ռիչարդսը, պնդում է, որ ինչ-որ մեկը ներխուժել է իր տուն, երբ ինքը քնած էր, եւ հափշտակել Lego-ի հավաքածուները, որոնք նկուղում էին պահվում:

Ըստ որում՝ գողը կամ գողերը ձեռք չեն տվել թանկարժեք սարքավորումներին՝ տեսախցիկին եւ այլ էլեկտրոնիկային: Ամենայն հավանականությամբ, նրանց թիրախում հենց Lego-ներն էին, որոնք Բրայանը հավաքում է 5 տարեկանից: Ռիչարդսն իր բլոգի միջոցով իրավապահներին խնդրել է իրեն օգնել գտնել հավաքածուն՝ հավաստիացնելով, որ օգոստոսի 28-ին կողոպուտի պահից սկսած նրանք ոչ մի բան չեն ձեռնարկել: