ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել են, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում իրականացված խուզարկությունները եղել են զննում, որի նպատակն է ապահովել օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը ու հաստատել, որ ռուսական կառավարությունը ազատել է տարածքը, հայտնում է Fox News -ը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն բարձրաստիճան պաշտոնյային։
Պաշտոնյան հայտնել է, որ ռուսական ներկայացուցչություններն ամերիկյան կողմին պաշտոնապես փոխանցելուց առաջ ԱՄՆ պաշտոնատար անձինք ու Ռուսաստանի դիվներկայացուցչության աշխատակիցները միասին զննել են շենքը։ Նրա խոսքով չեն եղել հայտարարություններ այն մասին, որ եթե ռուսական կողմը կամավոր չլքի ներկայացուցչությունը՝ ՀԴԲ-ն կկոտրի դուռը ու կազատի տարածքը։
Նախօրեին Վաշինգթոնի առեւտրային ներկայացուցչությունում ու Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում խուզարկումներ են անցկացվել։ Ռուս դիվանագետները լքել են շենքըմ, օբյեկտները անցել են ամերիկյան կողմին։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին կանչել էր բացատրությունների համար։ Վաշինգթոնի առեւտրային ներկայացուցչությունը այն դիվանագիտական շենքերից է, որոնք ԱՄՆ իշխանությունները կարգադրել են ազատել մինչեւ սեպտեմբերի 2-ը։



























