Թեքսասում 13 օբյեկտ, որտեղ պահվում էին թունավոր թափոններ, ջրի տակ են անցել կամ վնասվել «Հարվի»  փոթորկի պատճառով,  հաղորդում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանման գործակալությունը։

Ջրի տակ է անցել Սան-Ջասինթո գետի մոտակայքում գտնվող թունավոր թափոնների աղբանոցը։ Հողն այստեղ վարակված է դիոկսինով, որը կարող է  քաղցկեղի եւ բնածին արատների զարգացման պատճառ դառնալ։  Մասնագետներն առայժմ ուսումնասիրել են միայն երկու օբյեկտ, ջուրը թույլ չի տալիս մոտենալ մնացածին։

 «Հարվին» ԱՄՆ-ում վերջին 12 տարիների ամնահզոր փոթորիկն է։  Ամերիկյան Թեքսաս նահանգում ութ օր առաջ է փոթորիկ տեղի ունեցել։  Տարերքի զոհ է դարձել առնվազն 47 մարդ։ Փրկարարները շարունակում են կորածների որոնումները եւ օգնում տուժածներին։