5-րդ դասարանում սովորեղ երեխա ունեցող Լուսինե Սարգսյանը մտահոգված է․ դպրոցում առարկաները շատացել են, ծանրբեռնվածությունը շատ է, որի հետեւանքով էլ երեխան չի հասցնելու հաճախել այլ պարապումնքների։ Նրա կարծիքով, խնդիրը դպրոցական ծրագրի սխալ կազմակերպումն է, որի արդյունքում անգամ 3-րդ դասարանում սովորող երեխան խիստ ծանրաբեռնված է լինում։

«Այս տարի 3 առարկա են ավելացրել եւ ամեն օր 10 տարեկան երեխան 7 ժամ պետք է նստի դասի։ Հետո տուն գա դասի անի նորից, հաջորդ օրը գնա դպրոց։ Ամբողջ խնդիրն այն է, որ կողմնակի պարապմունքների չի հասցնում գնալ ծանրաբեռնվածության պատճառով։ Երգի, պարի էր ուզում գնալ, բայց չի հասցնի»,-ասում է նա։

Նրա խոսքով, բացի դա, ծնողներն ու երեխաները հաճախ են դասագրքերում հանդիպում վարժությունների, որոնք այնքան բարդ են, որ անգամ իրենց համար է դժվար լինում երեխային բացատրել․ «Կան նաեւ շատ պարզունակ տեքստեր, որոնք երեխային ոչինչ չեն սովորեցնում, միայն ծիծաղ են առաջացնում նրա մոտ»։