Ռուսական կողմը ստուգում է կոլումբիացի ապստամբների մոտ պատանդ պահվող ռուսաստանցի Արսեն Ոսկանյանի սպանության մասին տեղեկությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Բոգոտայում ռուսական դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Խրոմովը։   

«Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացված է այս իրավիճակի մասին ու կոլումբիական իշխանությունների հետ համատեղ ստուգում է ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյայի ճակատագրի մասին  տեղեկությունը», - նշել է նա։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կոլումբիացի պարտիզանները հաստատել էին Արսեն Ոսկանյանի սպանության մասին տեղեկությունը։ 

 Reuters -ին տված հարցազրույցում Ազգային ազատագրման բանակի ներկայացուցիչը  (ELN)  հայտնել է, որ Ոսկանյանը պայթեցրել է նռնակը ու փախուստի դիմել, բայց սպանվել է։ Նրա խոսքով Ոսկանյանի մարմնի փոխանցումը ռուսական կողմին կորոշվի բանակցությունների միջոցով։ 

 Խռովարարների խոսքով՝ Ոսկանյանին ձերբակալել են 2016-ի նոյեմբերին, երբ նա փորձել է երկրից դուրս բերել հազվագյուտ թունավոր գորտեր՝ վաճառքի համար։