Ֆրանֆուրտում տարհանում են 60 հազար մարդու ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից պահպանված ռումբը վնասազերծելու համար, հայտնում է Telegraph բրիտանական թերթը։

Ֆրանկֆուրտի քաղաքապետարանի անվտանգության բաժնի ղեկավարի խոսքով՝ սա կլինի խոշորագույն տարհանումը հետպատերազմական Գերմանիայում։

Բրիտանական ՌՕՈւ-ի նետած չպայթած ռումբը, որը 1․8 տոննա էր կշռում, հայտնաբերել էին մի քանի օր առաջ, քաղաքի կենտրոնից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ։

Այս օրերին ռումբի գտնվելու վայրը հսկում էր ոստիկանությունը։

Դաշնակիցների ավիացիան  1944-ի հունվարից ռմբակոծել է Ֆրանկֆուրտը, ոչնչացնելով քաղաքի պատմական կենտրոնը։