Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ավտոշարասյունը բախվել է իսպանական ավտոհամարանիշներով Bentley-ի, գրում է «Պոլիտիկա» սերբական թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել Բելգրադում, 3 մարդ է ձերբակալվել, որոնց հարցաքննելու են դատախազությունում։

Թերթի աղբյուրը հայտնել է, որ մեքենայում տեղացիներ են եղել՝ Լուկա Ռ․-ը, Միլոշ Տ․-ն ու Ստեվան Դ-ն։ Երեքի դեմ էլ ավելի վաղ գործ է եղել հարուցված։

Նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները միանգամից մեքենայից հանել են իրավախախտներին։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ իրավախախտներից մեկի արյան անալիզի մեջ հայտնաբերվել է կոկաին։

Դարձյալ ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանք աշխատում էին հայտնի դիսկոտեկներից մեկում, որպես անվտանգության ծառայողներ։ «Իսկ շքեզ մեքենան նրանք վերցրել էին մեր հայտնի ֆուտբոլիստներից մեկից, որը ամբողջ գիշերն անցկացրել էր այդ դիսկոտեկում։ Նրանք որոշել էին մեքենայով մի քիչ շրջել քաղաքում, սակայն վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը»,- հայտնել է թերթի անանուն աղբյուրը ։