Մոսկվայում Մյանմարի դեսպանատան մոտ անցել է մուսուլմանների բողոքի ակցիա, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»։ Հավաքվածները բղավում են «Ալլահ Ակբար»։ Ոստիկանությունը դեռ չի ցրում հավաքվածներին։
Օգոստոսի 25-ին մուսուլմանական ռոհինյա ազգության զինյալները հարձակվել ե ն ոստիկանական ստորաբաժանումների վրա։ Սպանվել է մի քանի ոչ մուսուլման բնակիչներ։
Մյանմարի իշխանություններն սկսել են պատժիչ գործողություն։ Լրատվամիջոցների հաղորդագրություններով՝ զինյալների հետ միասին մի քանի հազար խաղաղ բնակիչ է սպանվել։




























