ԱՄՆ մի քանի հազար զինծառայողներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական գործերը հայտնվել են համացանցում, հայտնում է The Hill-ը։
Այդ անձինք փաստաթղթերը ներկայացրել էին TigerSwan ավտանգության հարցերով ֆիրմայի մրցույթին։ Ընկերությունից հայտնել են, որ սխալի համար մեղավոր է TalentPen ռեքրութինքային գործակալությունը, որին պատվիրել էին հավաքել ու ուղարկել ռեզյումեները ու որը դրանք պահում էր Amazon սերվերում։ Ռեքրութերները հոգ չեն տարել այդ ֆայլերը ժամանակին ամպային պահոցից ջնջելու մասին։




























