Ադրբեջանի Շեմախ քաղաքում սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ԱՊԱ-ն։
Շեմախ քաղաքի բնակիչ Հադիր Ջահանգիրովը (1971 թվականին ծնված) վեճի ժամանակ կացնով մի քանի անգամ հարվածել է սեփական հորը՝ Ջահանգիրով Արիֆին (1947 թվականին ծնված):
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։ Հանցագործությունից հետո Հ. Ջահանգիրովը նույն կացնով իրեն է վնաս հասցրել։ Նա Շեմախի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել։ Նախնական տվյալներով՝ հանցագործության ժամանակ Հ. Ջահանգիրովը հարբած է եղել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։


























