Փրկարարները Քուբելթի հանգստավայրային քաղաքի առափնյա  ջրերում 12-ամյա դեռահասի մարմին են գտել։ Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն։

Քոբուլեթիում տղային երեք օր շարունակ որոնում էին։ Սեպտեմբերի 1-ին փոթորկի ժամանակ նա ծովն էր մտել եւ չի կարողացել ափ դուրս գալ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ դեռահասը Քոբուլեթի էր եկել հանգստանալու մոր հետ։ Միջադեպի հետ կապված՝քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («ինքնասպանության դրդում»)։