Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը բերվել է Մոսկվայի քաղաքային դատարան, որտեղ երկուշաբթի կքննվի ամբաստանյալի պաշտպանի խնդրանքը նրան տնային կալանքից ազատելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայության ղեկավար Ուլյանա Սոլոպովային:

«Սերեբրեննիկովը կմասնակցի որպես խափանման միջոց տնային կալանքի կիրառման բողոքարկումը քննող նիստին, նա արդեն Մոսկվայի քաղաքային դատարան է բերվել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: