Ռեժիսոր Կիրիլ Սերեբենիկովը Մոսկվայի քաղաքային դատարան է ներկայացել Բուդդայի արձանիկով։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, որտեղ մեղադրյալի համար որպես խափանման միջոց տնային կալանքն  ընտրելու բողոքն են քննում։

Ռեժիսորի առջեւ սեղանին լոտոսի դիրքով Բուդդայի երկու սանտիմետր երկարությամբ արձանիկն է։

Օգոստոսի 23-ին Մոսկվայի Բասմանի դատարանը «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Սերեբրենիկովին խարդախության գործով տնային կալանքի է դատապարտել։ Պաշտպանությունն առաջարկում էր գրավի դիմաց ռեժիսորին ազատ արձակել։ 

Ռեժիսորն այդ ընթացքում քննիչների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել։