Շվեյցարիան կարծում է, որ եկել է ժամանակը Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծել երկխոսության միջոցով, եւ պատրաստ է միջնորդի դեր կատարել Փհենյանի հետ բանակցություններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյթհարդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն արդեն մի քանի տարի գոյություն ունեն, սակայն դա ոչինչ չի փոխում։ Բնակչությունը տառապում է, բայց շարունակում է աջակցել երկրի ղեկավարությանը։ Այնպես որ ես կարծում եմ, որ երկխոսության ժամանակն է եկել»,– ասել է նախագահը եւ նշել, որ Շվեյցարիան պատրաստ է միջնորդ դառնալ նման երկխոսության անցկացման համար։

«Առաջիկա շաբաթներին ամեն բան կախված կլինի նրանից, թե ինչպես ԱՄՆ–ն ու Չինաստանը կազդեն իրավիճակի վրա»,– հավելել է նա։