68 մլն ռուբլի յուրացնելու մեջ մեղադրվող ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը խնդրում է իրեն թույլ տալ հոգեւորականի այցելել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արգելքներն անհասկանալի են եւ անմարդկային»,- ասել է փաստաբան Դմիտրի Խարիտոնովը:
Նրա խոսքով՝ հոգեւորականին այցելելու թույլտվության միջնորդություն են ներկայացրել: «Նա բուդդիստ է, հետեւաբար, այդ հոգեւորականը լաման է: Նա նաեւ ուզում է յոգայի հաճախել»,- պարզաբանել է Խարիտոնովը:
Դատախազությունը կարծում է, որ թույլտվությունը կարող է տալ քննիչը:
























