Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը մտադիր է կրճատել միգրանտների նպաստները, հայտնում է Krone թերթը՝ վկայակոչելով քաղաքական գործչի նախընտրական ծրագրի մի մասը, որը հայտնվել է թերթի տնօրինության տակ։
Թերթը նշում է, որ ԱԳ նախարարը մտադիր է միգրանտների նպաստն ամսական 277 եվրոյով կրճատել։ Այսպիսով՝ 5 տարվա մեջ առաջին անգամ սոցիալական նպաստը կկազմի 560 եվրո մեկ շնչի համար։ Բացի այդ, ընտանիքին բաժին ընկնող առավելագույն նպաստը կկազմի 1.5 հազար եվրո։
Հիմա Ավստրիայում ակտիվ ընտրարշավ է ընթանում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017-ի հոկտեմբերի 15-ին։




























