ԵՄ-ն պաշտպանելու է Իռլանդիայի շահերը Brexit-ի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնել է Brexit-ի հարցերով ԵՄ գլխավոր ներկայացուցիչ Միշել Բարնյեն՝ Բրյուսլեում Իռլանդիայի ԱԳ եւ առեւտրի նախարար Սայմոն Քոուվենիի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իռլանդիայի շահերը ԵՄ-ի շահերն են, դրա համար էլ ես վերջերս Դուբլինում ասացի, որ Իռլանդիայի մտահոգությունները ԵՄ-ի մտահգություններն են։ ԵՄ-ի բոլոր անդամ երկրները ու ինստիտուտները համամիտ են այս հարցում»,- ասել է նա։
Բարնյեն ու Քոուվենին քննարկել են բանակցությունների երրորդ փուլի արդյունքները, որն անցել է օգոստոսի վերջին Բրյուսելում։ Բանակցությունների առաջին փուլի գլխավոր թեմաներից է դառնալու բրիտանա- իռլանդական սահմանին սահմանային ռեժիմի որոշումը՝ հաշվի առնելով, որ Հյուսիսային Իռլանդիան լքում է ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ միասին, իսկ Իռլանդիայի Հանրապետությունը մնում է միության կազմում։
«ԵՄ-ն լքելու որոշումը Մեծ Բրիտանիան է կայացրել, այլ ոչ թե ԵՄ-ն կամ Իռլանդիան։ Մենք հարգում ենք այն»,- ասել է Բարնյեն ։
Քոուվենին նաեւ շեշտել է, որ Իռլանդիան կշարունակի գործել որպես ԵՄ լիարժեք գործընկեր ու անդամ»։




























