Մոսկվայում Մյանմարի դեսպանատան մերձակայքում ոստիկանությունը 17 օրինախախտի է ձերբակալել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչեով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

Ձերբակալվածների թվում են նաեւ երկու կանայք։ Բոլորը ձերբկալվածները ծագումով Հյուսիսային Կովկասից են։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչի համար են նրանք ձերբակալվել։

Ներկայում դեպքի վայրում շուրջ 20-25 մարդ է գտնվում։ Դիվանագիտական առաքելությունը ուժեղացված հսկողության տակ է։

Սեպտեմբերի 3-ին Մյանմարի դեսպանատան մերձակայքում տարերային հանրահավաք է տեղի ունեցել՝ ի աջակցություն իսլամ դավանող ռոհինջա ազգության։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ուշադրություն դարձնել Մյանմարում մուսուլմանների հալածանքների վրա։ Հանրահավաքն իշխանությունների հետ համաձայնացված չի եղել, ակցիայի ընթացքում ոչ ոքի չեն ձերբակալել։