Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկուշաբթի Շոտլանդիայում բացել է ամենաբարձր կամուրջը, որը ստացել է Queensferry Crossing անվանումը։ Դրա երեք հենարանների բարձրությունը 207 մետր է, հաղորդում է Sky News-ը։
91-ամյա թագուհին՝ 96-ամյա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի եւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Սթերջենի ներկայությամբ կտրել է խորհրդանշական ժապավենը՝ կամուրջը պաշտոնապես բացելով տրանսպորտային տեղաշարժի համար։
Queensferry Crossing-ի ընդհանուր երկարությունը 2700 մետր է, ինչն այն դարձնում է աշխարհում ամենաերկար երեք հենարանով կամուրջը։ Դրա սյունամեջերից ամենաերկարը 650 կմ է։
Queensferry Crossing կառուցվել է 6 տարի։ Դրա համար 1.35 մլրդ ֆունտ կամ 1.75 մլրդ դոլար է ծախսվել։




























