Ազգային ազատագրական կոլումբիական բանակը (ELN) համաձայնել է կառավարության հետ երկկողմանի հրադադարին՝ այս շաբաթ ծրագրված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելության կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հաստատել է, որ կառավարությունը համաձայնել է ELN-ի հետ երկկողմանի հրադադարի, որը տեւելու է 102 օր։ «Առաջնայնությունը մեր քաղաքացիների պաշտպանությունն է, այդ իսկ պատճառով այդ ժամանակաշրջանում կդադարեն մարդկանց առեւանգումները, հարձակումները նավթատարների վրա ու այլ ռազմական գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ»,- ասել է Սանթոսն իր հեռուստատեսային ելույթում։




























