Չտարածման ռեժիմի խախտմանն ուղղված ներկա քաղաքականության շարունակությունը ԿԺԴՀ-ի կողմից լուրջ սպառնալիք է հենց Փհենյանի համար, բայց Կորեական թերակղզու խնդիրները ռազմական լուծում չունեն, հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Չի կարող չվշտացնել այն փաստը, որ ԿԺԴՀ ղեկավարությունն իր գործողություններով, որոնք ուղղված են չտարածման համաշխարհային ռեժիմի խախտմանը, ստեղծում է լուրջ սպառնալիք Կորեական թերակղզու ու ամբողջ աշխարհի խաղաղության ու անվտանգության համար։ Նման քաղաքականության շարունակությունը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ հենց ԿԺԴՀ-ի համար։ Միաժամանակ մեզ համար ակնհայտ է, որ Կորեական թերակղզու խնդիրները ռազմական լուծում չեն կարող ունենալ»,- ասել է Նեբենզյան։



























