Հնդկաստանում տղամարդը մահացել է փղի հետ սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է Daily Mail–ը։

Պարբերականի տվյալներով՝ 50-ամյա Աշոք Բհարթին մոտեցել է կենդանուն եւ փորձել լուսանկարվել նրա հետ։ Այդ պահին փիղն ընկել է տղամարդու հետեւից եւ ոտնատակ տվել նրան։

Հաղորդվում է, որ Բհարթին ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Նա ստացած վնասվածքներից մահացել է շտապ օգնության մեքենայում։