Մերձմոսկովյան Իվանտեեւկա ավանի դպրոցում դեռահասը հրաձգություն է սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Կան տուժածներ, իսկ դեռահասը ձերբակալված է։
«Կրակ բացած դեռահասն այս պահին ձերբակալված է։ Միջադեպի հետեւանքով տուժածներ կան»,– հայտնել է աղբյուրը։ Այս պահին աշակերտներն ու ուսուցիչները լքել են դպրոցի շենքը։
























