Շուրջ 123 հազար 600 ռոհինջա փախստականներ օգոստոսի 25-ից՝ հակամարտության սրման պահից, Մյանմարից Բանգլադեշ են տեղափոխվել։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ տվյալները։

Գործակալությունը հաղորդում է, որ վերջին օրերին 37 մուսուլման-ռոհինջաներ են հատել են Բանգլադեշի հետ սահմանը։

Օգոստոսի 25-ին Ռաքհայն նահանգում ռոհինջա գրոհայինները միաժամանակ ոստիկանական մի քանի հենակետերի եւ բանակային զորամասերի վրա էին հարձակվել։ Մյանմարի անվտանգության ուժերի եւ գրոհայինների միջեւ բախումները դեռ շարունակվում են։ Առավել ինտենսիվ մարտերի օրերին՝ օգոստոսի 25-27-ը, բախումների ժամանակ շուրջ 100 մարդ էր զոհվել։

Ռոհինջաները, որոնք բենգալացիների սերունդներն են, բրիտանացի գաղութարարների կողմից Ռաքհայնում բնակեցվել են 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Այժմ նրանք Ռաքհայն նահանգի բնակչության մեծամասնությունն են կազմում, սակայն նրանցից քչերը Մյանմարի քաղաքացիություն ունեն։