Իսրայելի հյուսիսում մեկնարկել են վերջին 19 տարվա ընթացքում խոշորագույն զորավարժությունները, որոնց ընթացքում ՑԱԽԱԼ–ի ստորաբաժանումները «Հիզբոլլահ»–ի դեմ մարտական գործողությունների վարման հնարքներ են մշակում, հայտնում է իսրայելական «9-րդ ալիքը»։

Զորավարժությունների պայմանների համաձայն՝ մարտական գործողությունները կշարունակվեն 11 օր։ Ըստ պլանի՝ «Հիզբոլլահը» ներխուժում է Իսրայելի տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում գրավյալ տարածքից Իսրայելի գնդակոծության կանխարգելման հնարքներ է մշակում։

Զորավարժությունների ընթացքում մշակվելու են հետախուզական տվյալների կիրառմամբ լայնամասշտաբ հարձակումներ, ներթափանցում թշնամական տարածքի խորքերը, ցամաքային ուժերի, ՌԾՈՒ եւ ՌՕՈւ–ի միջեւ փոխգործակցության հաստատումը։