ԱՄՆ Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտնել է ԱՄՆ ժամանած երեխաների համար հետաձգված գործողության ծրագրի (DACA) չեղարկման մասին։ Այս ծրագիրը Օբաման էր նախաձեռնել, այն թույլ էր տալիս ապօրինի ճանապարհներով երկիր ժամանակ անչափահաս ներգաղթյալներին սովորել ու աշխատել ԱՄՆ-ում։ Սեշնսի խոսքով՝ այդ ծրագիրը հակասում է Սահմանադրությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կոնգրեսը պետք է գործի, եթե ուզում է արտաքսումից պաշտպանել 800 000 պատանի ապօրինի ներգաղթյալների, դրանով իսկ հասկացնելով, որ մտադիր է չեղարկել Deferred Action for Childhood Arrivals ծրագիրը։




























