Saga բրիտանական ընկերությունը 4784 ֆունտով վաճառում է այսպես կոչված գաղտնի շրջագայություններ։ Այս արժեքը ներառում է սնունդը, ըմպելիքները, կոկտեյլային երեկույթը, նավախցերի մշտական սպասարկումն ու զբոսարշավները յուրաքանչյուր կանգառում։ Բայց այդ շրջագայության մասնակիցներին չեն հայտնում, թե որտեղ է լինելու հաջորդ կանգառը։

Ցանկացողները շրջագայելու են Saga Sapphire նավով, որն ունի սպա կենտրոն, մարզասրահ, չորս ռեստորան, գրադարան ու նույնիսկ գոլֆի հարթակ։ Այն 720 ուղեւորի համար է նախատեսված։

Գաղտնի շրջագայությունը մեկնարկելու է 2018-ի նոյեմբերին։ Հայտնի է միայն երթուղու մեկնարկային կետը՝ Սաութհեմփթոն՝ Բրիտանիայի հարավային ափին։