Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրեն Լեւոն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով այսօր՝ սեպտեմբերի 6-ին, նոր մեղադրող ներգրավվեց: Գործում ներգրավված մեղադրող Յուրի Բաղյանը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի հասցնի գործով նյութերին ծանոթանալ: Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգար Մկրտչյանը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է:

Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հրաչյա Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` նրա մահվան հիմքով: