Ռուսաստանը դիմում է դատարան իր դիվանագիտական սեփականատիրության առգրավման հարցով, այլ ոչ թե դիվանագիտական առաքելության փակման պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք խոսում ենք դատական գործընթացների մասին, քանի որ մեր գույքը խլված է: Այն հարցը, որ Ռուսաստանն այժմ կալանքի տակ գտնվող շենքերի սեփականատերն է, ոչ մի կապ չունի այն փաստի հետ, թե ԱՄՆ-ն իր տարածքում դիվանագիտական առաքելություններ թույլատրելու կամ բացառելու իրավունք ունի, թե ոչ»,– նշել է նա:
«Այն փաստը, որ մենք հայտարարել ենք դատական գործընթացներ սկսելու որոշման մասին, առաջացրել է ԱՄՆ որոշակի արձագանքը: Պետդեպարտամենտն հայտարարել է, որ դատական գործընթացն այս պարագայում տեղին չէ, քանի որ ԱՄՆ-ն, իր օրենսդրության համաձայն, հայտարարել է Սան-Ֆրանցիսկոյում մեր գլխավոր հյուպատոսության գործունեության դադարեցման մասին»,– նշել է ՌԴ արտգործնախարարը:
«Բնականաբար, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր տարածքում դադարեցնել մեկ այլ երկրի դիվանագիտական առաքելության գործունեությունը»,- պարզաբանել է նա:




























