Մերձմոսկովյան շրջանի երեխաների շահերի պաշտպան Կսենյա Միշոնովան հայտնել է, որ դպրոցում կրակ բացած 9-րդ դասարանի աշակերտի ծնողներն անձամբ էին նրան զենք նվիրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ծնողները գիտեին, որ նա զենքով է հետաքրքրվում։ Մեր տվյալներով՝ նրանք անձամբ են որդուն զենք նվիրել։ Նրանց համար գաղտնիք չէ՝ ինչո՞վ է նա տարված եւ ի՞նչ է անում»,-Ռուսաստանում երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովայի հետ խորհրդակցության ժամանակ ասել է Միշոնովան։

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 5-ին 9-րդ դասարանցի 15-ամյա աշակերտը դպրոց է եկել օդամղիչ զենքով։ Դասարանում նա նախ ուսուցչուհու ուղղությամբ է կրակել, ապա հարվածել է նրան։ 3 դեռահասներ պատուհանից դուրս են ցատկել։