Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին օգոստոսի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա երեխան կոմայից դուրս է եկել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ երեխան արդեն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է  հիվանդասենյակ, նա ապաքինվում է:

Նշենք, որ 4-ամյա երեխան 20 օրից ավելի անգիտակից վիճակում էր:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 4-ին ժամը 22:00-ի սահմանում անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երեւան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին Աշտարակ-Երեւան ուղղությամբ բախվել է 36-ամյա Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի մեղավորը կալանավորված է: