Թուրք հաղորդավարին մեղադրել են ինցեստի մեջ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նրան բռնացրել են կնոջ հետ, ով հետո խոստովանել է, որ նրա զարմուհին է։

50-ամյա Մուրադ Բաշօղլուին եւ նրա 35-ամյա զարմուհուն՝ Բուրչա Քաբադայիին բռնացրել են Էգեյան ծովի ափին՝ նավակի մեջ, հայտնում է Hurriyet Daily News–ը։ Կինը խոստովանել է, որ գիշերն իր հորեղբոր հետ է անցկացրել։

Հաղորդավարի կինն ու զարմուհուն ամուսինը դատական հայց են ներկայացրել՝ բարոյական փոխհատուցում պահանջելով։ Դատախազությունն արդեն գործ է հարուցել հասարակական վայրում անպարկեշտ վարքի համար։

Մուրադ Բաշօղլուի պատմությունը թուրք հասարակության շրջանում «ինցեստ» հասկացության շուրջ քննարկումների տեղիք է տվել։ Պարզվում է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում  ինցեստ հասկացության համար հստակ սահմանում չկա։