Լեհաստանը չի ենթարկվի Եվրամիության ճնշմանը եւ անհրաժեշտության դեպքում դատարանում կպայքարի իր իրավացիությունն ապացուցելու համար։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկին՝ քննադատելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը, թե փախստականներին չընդունելու համար  ԵՄ դատարանում Լեհաստանի, Հունգարիայի եւ Չեխիայի  դեմ դատական հայց է ներկայացվելու։

«Ինչ արած, ստիպված ենք պաշտպանվել։ Լեհաստանի անվտանգությունը եվրոպական մարմինների չկշռադատված որոշումներից ավելի կարեւոր է»,-հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ նույնիսկ «Հին Եվրամիության պետությունները» չեն իրագործում Եվրահանձնաժողովի առաջարկած փախստականների վերաբնակեցման ծրագիրը։ Նա ասել է, որ տվյալ պահին դրա  20 տոկոսն է իրականացվել եւ ավելի ու ավելի շատ երկրներ են համոզվում այդ միջոցառումների անարդյունավետության մեջ։ 

Լեհաստանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող մարդկանց ստիպել վերաբնակություն հաստատել, իսկ պետություններին չի կարող ստիպել «փախստականներին իրենց տարածքում պահել»։