Սուդանի կառավարությունը հայտնել է ՀԱրավային Սուդանի, Չադի ու Լիբիայի հետ սահմանների փակման մասին, որպեսզի խանգարի զենքի մաքսանենգությանը։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Հասսաբո Մուհամեդ Աբդել Ռահմանը Հարթումում ուսանողների հանրահավաքի ժամանակ, փոխանցում է «Սինհուան»։

Նա հայտնել է, որ անցյալում մոտ 60 հազար ամենագնաց է մաքսանենգ ճանապարհով  ներմուծվել Սուդան Լիբիայից, Չադից ու Հարավային Սուդանից, դրանց մի մասը օգտագործվել է հանցագործությունների կատարման՝ սպանությունների, փողերի լվացման ու թմրադեղերի փոխադրման համար։

Փոխնախագահի խոսքով՝ վերջերս Ինտերպոլը հարցում է ուղարկել Սուդան՝ խնդրելով իրականացնել երկրի տարածքում ապօրինի ճանապարհով հայտնված այդ մեքենաների գրանցումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Սուդանի կառավարությունը հայտնել է, որ գործողություն է սկսում բնակչությունից թեթեւ զենքը հավաքելու ու Դարֆուրում չգրանցված ավտոտրանսպոտային միջոցների առգրավման համար։