Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին ոստիկանության  Էրեբունու բաժնից Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ողնաշարի վնասվածք, ողի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել մի կին:

Մեկնած օպերետիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող ավտոբուսների կայանատեղիում «ՎԱԶ-21120» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  կնոջը, ինչի հետեւանքով նա ստացել է նշված վնասվածքները:

Կատարվում է հետաքննություն: