Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Քաղաքացուն համոզում են չգնալ նման քայլի: