Ջորջիայում ոստիկաններն սպանել են բենգալյան վագրին, որը փախել էր բեռնատարի միջից:
Reuters-ի փոխանցմամբ, Սյուզի անունով էգ վագրը, որը հանդես էր գալիս Ringling Bros. and Barnum & Bailey Circus կրկեսում, ինչ-որ ձեւով դուրս է պրծել իրեն տեղափոխող բեռնատարից: Դեպքը տեղի է ունեցել Ատլանտայի մոտ:
Երբ Սյուզին սկսել է իրեն ագրեսիվ պահել ընտանի կենդանիների նկատմամբ, որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով, «վնասազերծել նրան արագ եւ հումանիստաբար»,-ասված է ոստիկանության հայտարարությունում:




























