Արմավիրի մարզում, սեպտեմբերի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող փայտե զուգարանում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 61-ամյա Հովսեփ Մանասյանի դիակի այրված մնացորդները:
Աղբյուրի տեղեկություններով Հ. Մանասյանը տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ:




























