Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր սեպտեմբերի 10-ին, ժամը 04:25-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, մեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 12-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի 34 LA 684 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ժ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ժ. Խ.-ը հոսպիտալացվել է Տավուշի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



























