Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ կթվայնացնի անձնական փաստաթղթերի տվյալների բազան։ Այս մասին սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում «Սոցիալական ծառայությունների համարի մասին» օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Օրինագծի համաձայն՝ համայնքային հարկեր վճարելիս համարի փոխարեն հնարավոր կլինի ժամանակավորապես անձնագիրը կամ ID քարտը ներկայացնել։ Օրենքը կգործի 1 տարի, մինչեւ չավարտվի անձնական տվյալների թվայնացումը։ Երբ քաղաքացին ներկայացնի անձնագիրը կամ ID քարտը համակարգն ավտոմատ կերպով կգտնի նաեւ սոցիալական ծառայությունների համարը։



























