Չինաստանը ծրագրում է 2020-ին բիոէթանոլը որպես ավտոմոբիլային վառելիք օգտագործել։ Այս մասին ասվում է ՉԺՀ զարգացման եւ բարեփոխումների ազգային հանձնաժողովի եւ ազգային էներգետիկ վարչակազմի համատեղ հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համաձայն բիոէթանոլի արտադրության եւ կիրառման զարգացման ընդունված ծրագրի՝ Չինաստանը մտադիր է հեղուկ բիովառելիքի արտադրության ժամանակակից համակարգ ստեղծել, որի որակը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին։ ՉԺՀ-ն նաեւ ամբողջ երկրում դրա օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածք կկառուցի։



























