Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական ծառայությունների համարանիշի մասին» օրենքում կատարված լրացումները: Միաձայն կողմ քվեարկեց 93 պատգամավոր, ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:  

Ըստ օրրինագծի՝ համայանքային հարկերը վճարելիս համարանիշի փոխարեն կարելի է ժամանակավորապես  անձնագիր ներկայացնել կամ ID քարտ: Օրենքը կգործի մեկ տարի՝ մինչեւ կավարտվի անձնական տվյալների թվայնացումը: Դրանից հետո քաղաքացու անձնագիրը կամ ID քարտը ներկայացնելուց հետո համակարգն ավտոմատ կգտնի սոցիալական ծառայության համարանիշը: