«Սյունիք» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաեւ օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը:

Նա տեղադրել է շենքի նախագծի լուսանկարները:

Հիշեցնենք, որ Խորհրդային տարիներին Կապանում գործող օդանավակայանը Երեւանից եւ Խորհրդային Հայաստանի այլ քաղաքներից փոքր ավիացիայի չվերթներ է ընդունել։ Օդանավակայանի վերանորոգման անհրաժեշտության մասին 2013 թվականին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ այցի ժամանակ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը։

Օդանավակայանում այս տարվա հունիսին փորձնական կարգով թիչք էր իրականացվել օդանավակայանից:

«Սյունիքի մարզկենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից դարձնում ենք 40 րոպե»,-այս առնչությամբ ասել էր Սյունիքի մարզպետ Հակոբյանը օդանավակայանի կառուցման առիթով իրականացված ֆլեշմոբի տեսանյութում: