Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 13-ին քննարկել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրինագիծը ներկայացնելիս «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպության ղեկավար Արմեն Եղիազարյան հայտարարեց, որ եթե նախկինում գնահատողները պետք է որակավորման համար ամեն 3 տարին մեկ քննություն հանձնեին, ապա ներկայումս լիցենզիան կդառնա անժամկետ:

Առաջին հերթին, համանման պաշտոններում որակավորումը անժամկետ է համանման գործառույթներ կատարող պետական մարմիններում (Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։ Երկրորդը՝ աշխատակցի որակավորումը  գնահատելու է աշխատաշուկան: Եթե որևիցէ մեկը վաղուց լիցենզիա է ստացել, բայց երկար տարիներ չի աշխատել, իրեն պարզապես ոչ ոք  չի ընդունի: «Մյուս կողմից, մենք ազատում ենք այդ մարդկանց ավելորդ ընթացակարգերից»։