Մոսկվայում ռումբի մասին անանուն հաղորդագրություններից հետո չորս առեւտրի կենտրոններում, Կազանի, Լենինգրադյան եւ Կիեւյան կայարաններում, ինչպես նաեւ Սեեչնովի անվան առաջին բժշկական համալսարանում ստուգումներ են անցկացվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին։
Տարհանում է տեղի ունեցել «Մետրոպոլիս», «Աֆիմոլ Սիթի» եւ «Գորոդ» առեւտրի կենտրոններում։ «Շչոլկովո» առեւտրի կենտրոնում ստուգումներ են անցկացվում։
Նշվում է, որ տարհանում է հայտարարվել նաեւ ԳՈՒՄ-ում։
Շերեմետյեւո օդանավակայանում «ուղեւորների անվտանգության հետ կապված անանուն զանգի» պատճառով խստացվել են անվտանգության միջոցառումները։
Աղբյուրի համաձայն՝ հաղորդագրությունների իսկությանը կասկածելու հիմքեր կան։
Մոսկվայում ռումբի մասին հաղորդագրություններից հետո երեք առեւտրի կենտրոն են տարհանել
Հասանելի է
русский



























