Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը Թուրքիա կայցելի։ Այցելության շրջանակում նա մտադիր է քննարկել ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոյի ազատ արձակման հարցը, որը օգոստոսի 1-ից կալանքի տակ է գտնվում Թուրքիայում, հայտնում է RFI-ն։

Իր այցելության ժամանակ Ժան Իվ Լե Դրիանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նաեւ վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու իր թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հետ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը «հիշեցրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները վճռականորեն մտադրված են հետամուտ լինել մեր հայրենակից Լու Բրյունոյի վերադարձը Ֆրանսիա ապահովելուն»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունից հավելել են, որ կանոնավոր կերպով Թուրքիայի իշխանություններին հիշեցնում են ֆրանսիացի լրագրողի ճակատագրի մասին, որը կալանավորվել է քուրդ ապստամբների հետ կապերի կասկածանքով։

Օգոստոսի 27-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն Թուրքիայի նախագահին կոչ է արել ազատել Լու Բուրոյին։

Ֆրանսիացուն ձերբակալելու համար առիթ էին դարձել նրա հեռախոսում հայտնաբերված լուսանկարները, որտեղ նա Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների հետ էր։ Թուրքիա իր այցելության ժամանակ Ժան Իվ Լե Դրիանը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի նաև ԵՄ-ի ու ԱՆկարայի միջեւ բարդ հարաբերությունները։ Լե Դրիանը «հիշեցնում է, որ Ֆրանսիայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կարեւոր են համարում երկու երկրների համար, ու որ դրանց խզումը ցանկալի չէ»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։