Մոսկվայում «Սիթիբանկ»–ի մասնաճյուղը գրավելու մեջ մեղադրվող գործարար Արամ Պետրոսյանի փաստաբանները մեղադրական վճիռը բողոքարկել են։ Այս մասին  հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը։

«Այսօր մենք Գերագույն դատարան վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, որով խնդրում ենք Պետրոսյանին արդարացնել «ահաբեկչական ակտ» հոդվածով»,– ասել է նա «Մոսկվա» նորությունների գործակալությանը։

Մոսկվայի շրջանային դատարանը սեպտեմբերի 7-ին Պետրոսյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 24-ին Արամ Պետրոսյանը մտել էր «Սիթիբանկ» եւ պատանդ վերցրել 4 մարդու՝ սպառնալով պայթեցնել շենքը։ Մի քանի ժամ անց նա պատանդներին ազատ էր արձակել եւ լքել շենքը։