Սինգապուրի ոստիկանությունը կալանավորել է «Լորդ Վոլան դե Մորթի» անունից տարբեր մարդկանց սպառնալիքներով նամակներ ուղարկած հանցագործին, որն այդ նամակների միջոցով դրամ էր ուզում շորթել նրանցից։

Ոստիկանությունը մոտ 15 դիմում էր ստացել մարդկանցից, ում նամակներով սպառնացել էին «վնաս պատճառել նրանց կամ նրանց ընտանիքներին» , եթե նրանք որոշակի գումար բիթքոինով չփոխանցեն նամակի հեղինակի հաշվին, ով ներկայացել էր «Հարի Փոթերի» մասին Ջոան Ռոուլինգի գրքերի գլխավոր չարագործ Վոլան դե Մորթի անունով։

Ոստիկանության տվյալներով՝ նամակը ստացածներից ոչ մեկը գումարը չէր փոխանցել։ Տղամարդուն սպառնում է 2-5 տարի ազատազրկում՝ դրամաշորթության փորձի համար։